Վարչապետն ազատամարտիկների հետ քննարկել է նրանց առաջարկությունների փաթեթը

Ինչպես տեղեկացրել էինք, Ազատության հրապարակում բողոքող ազատամարտիկներին այսօր առավոտյան ընդունել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հայտնի են դարձել հանդիպման մանրամասները։

Հանդիպման ժամանակ, որին ներկա էր նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, վարչապետը ծանոթացել է ազատամարտիկների առաջարկությունների փաթեթին, ապա հանձնարարել ՊՆ-ին մանրամասն ուսումնասիրել սոցիալական ծրագրերում ներգրավված ազատամարտիկների ցուցակները և դրանցում իրականացնել անհրաժեշտ ճշգրտումներ, հաղորդում է Haynews-ը։

100_4427

Ազատամարտիկները հավաստիացրել են, որ իրենք ոչ թե բողոքում են, այլ հրավիրում կառավարության ուշադրությունն իրենց նկատմամբ: Նրանք առաջարկել են, որպեսզի ՀՀ-ում սահմանվի օրենքով կարգավորվող Ազատամարտիկի օր և Ազատամարտիկի նոր թանգարան հիմնվի։

Հանդիպման ավարտին Տիգրան Սարգսյանը խոստացել է կառավարությունում քննարկել բարձրացված խնդիրները, փորձել գտնել անհրաժեշտ լուծումներ, որոնք կարճ ժամանակ անց ևս մեկ անգամ կքննարկվեն ազատամարտիկների հետ սպասվելիք հանդիպմանը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *