Գնդապետ Արտակ Բուդաղյանին վիրահատած բժիշկ Սևակ Շահբազյանն ասել է, որ վերջինս արդեն ի վիճակի է ցուցմունք տալ:
Civilnet-ի հետ զրույցում բժիշկը հավելել է նաև, որ Բուդաղյանն իրեն նորմալ է զգում, իրավիճակը դեպի միջին ծանրության է գնում, և ապաքինման գործընթացն է սկսում։
Ըստ Սևակ Շահբազյանի՝ Բուդաղյանը դեռ վերակենդանացման բաժանմունքում է, բայց հնարավոր է` առաջիկա մեկ-երկու օրում տեղափոխվի այլ բաժանմունք:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Գորիսում կրակել էին Բուդաղյան եղբայրների վրա: Քաղաքապետի նախկին թեկնածու Ավետիք Բուդաղյանը զոհվել էր, իսկ եղբայրը՝ Արցախի ՊԲ N զորամասի հրամանատար, գնդապետ Արտակ Բուդաղյանը՝ տեղափոխվել Երևանի Զինվորական կենտրոնական հոսպիտալ։