Թուրքիայում PKK-ի հետ բախումներում վիավորվել է 6 զինծառայող

Դեկտեմբերի 28-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալները հարձակվել են ԶՈւ 2 զորամասի վրա, արդյունքում վիրավորվել է 6 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ

Թուրք-քրդական բախումներ Հաքքարի նահանգի Յուքսեքովա գավառում. արխիվ

Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց: Թուրք ուժայինները զինյալներին հայտնաբերելու համար գործողություններ են սկսել Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում: Գործողությանը ներգրավված են նաև «Աթաք» ուղղաթիռներ:

Հաքքարի նահանգը Թուրքիայի ուժայինների և PKK-ի զինյալների բախումների առավել ակտիվ կենտրոններից մեկն է: Հիշեցնենք, որ դեկտեմբերի 25-ին Հաքքարի նահանգում քուրդ զինյալների դեմ ռազմական գործողությունների ընթացքում սպանվել է 2 թուրք զինծառայող, ևս 1-ը վիրավորվել է:

Թուրք-քրդական բախումները վերսկսել են դեռևս 2015-ի ամռանից: Ըստ թուրքական T24 հեռուստալիքի կայքի տվյալների՝ Թուրքիայում 2015-ի հունիսի խորհրդարանական ընտրություններից հետո մինչև այժմ թուրք ուժայինների և PKK-ի զինյալների բախումներում սպանվել է ընդհանուր առմամբ 1212 ուժային, այդ թվում՝ 771 զինծառայող, 352 ոստիկան, 89 «գյուղական պահաապան»:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *