Ուկրաինական «Անտոնով» ընկերությունը և թուրքական «Ասելսանը» պայմանավորվել են համագործակցության շուրջ

Ուկրաինական «Անտոնով» պետական ավիաշինական ձեռնարկության ներկայացուցիչները բանակցություններ են վարել թուրքական «Ասելսան» ընկերության հետ։ Կողմերը պայմանավորվածություններ են ձեռք բերել «Անտոնովի» ինքնաթիռների վրա «Ասելսանի» արտադրության ավիոնիկա (բորտային էլեկտրոնիկա), այդ թվում՝ ավտոպիլոտի համակարգեր ինտեգրացնելու շուրջ։ Այս մասին հայտնում է «Անտոնով» ձեռնարկության կայքը։

Ուկրաինական «Անտոնով» ընկերությունը և թուրքական «Ասելսանը» պայմանավորվել են համագործակցության շուրջ

Ուկրաինական «Անտոնով» ընկերությունը և թուրքական «Ասելսանը» պայմանավորվել են համագործակցության շուրջ

Թուրքական կողմը ներկայացրել է «Ասելսան» ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Իբրահիմ Օզքոլը։ Հիշեցնենք, որ «Ասելսանը»  Թուրքիայի զինված ուժերի համար հիմնականում ռադիո և էլեկտրոտեխնիկա արտադրելու մեջ մասնագիտացված ռազմարդյունաբերական ընկերություն է։

Հիշեցնենք, որ վերջին շրջանում ուկրաինա-թուրքական ռազմական համագործակցությունը ավելի ակտիվ բնույթ է ստացել։ «Ասելսան»  ընկերության հետ արդեն համաձայնություն է ձեռք բերվել Ուկրաինայի պաշտպանության նախարարությանը ռադիոկայաններ մատակարարելու  շուրջ։ Թուրքիան և Ուկրաինան համագործակցում են նաև ռազմաֆինանսական ոլորտում։

Նոյեմբերի 8-ին Ուկրաինայի կառավարությունը հավանություն է տվել Թուրքիայի հետ ռազմական համագործակցության նոր համաձայնագրի ստորագրման որոշմանը։ Համաձայնագրով Ուկրաինան Թուրքիայից կգնի ռազմական նշանակության ապրանքներ, ինչպես նաև կանցկացվեն Ուկրաինայի ԶՈւ զինծառայողների մարզումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *