Գյումրիում ՌԴ ԶՈւ զինծառայող սպանած անձը ներկայանում է որպես «Իսլամական պետության» համակիր

Դեկտեմբերի 25-ին Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել «Իսլամական պետության» համակիր ներկայանալով 2017 թ. ապրիլի 22-ին Գյումրիում ՌԴ ԶՈւ 102-րդ բազայի զինծառայողի սպանելու համար:  Դատական գործը հրապարակվել է Դատական տեղեկատվական համակարգում:

Համաձայն հրապարակված դատական գործի՝

«Արման Ջանջուղազյանին մեղադրանք է առաջադրվել հանրորեն վտանգավոր այն բանի համար, որ նա «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման համակիր ներկայացած, քննությամբ դեռևս չպարզված անձանց օժանդակությամբ 2017թ.ապրիլի 22-ին, ժ.17:30-ի սահմաններում, կրոնական մոլեռանդության շարժառիթով ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ Գյումրի քաղաքի Դուդկոյի փողոցի 4 հասցեում տեղակայված «Արգո» վաճառատան մոտակայքում, ապօրինի կերպով կրելով քաղաքացիական շեղբավոր սառը զենք հանդիսացող դանակը,դրանով մի քանի անգամ հարվածել է Ռուսատանի Դաշնության թիվ 102 ռազմաբազայի զինծառայող Դմիտրի Յալպաևին` սպանելով վերջինիս»:

Հիշեցնենք, որ 2017 թ. ապրիլի 22-ին Գյումրիում հայտնաբերվել էր ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զինծառայող, 1996թ․ ծնված Դմիտրի Սերգեյի Յալպաևի դիակը՝ պարանոցի շրջանում սուր կտրող ծակող գործիքից ստացած վնասվածքով։

Գործի քննությունը հանձնվել է Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանին: Մեղադրայլը նախկինում դատվածություն չի ունեցել:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *