Վլադիմիր Պուտին. Պետերբուրգում դեկտեմբերի 27-ի պայթյունն ահաբեկչություն էր

Դեկտեմբերի 28-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է Սիրիայում ՌԴ ԶՈւ զորախմբի զինծառայողներին: ՌԴ նախագահն իր խոսքում հայտնել է, որ երեկ՝ դեկտեմբերի 27-ին, Սանկտ Պետերբուրգում ահաբեկչություն է եղել, իսկ օրերս ՌԴ Անվտանգության դաշնային բյուրոն ևս մեկ ահաբեկչություն կանխել է: Փոխանցում է ՌԴ նախագահի կայքը:

ՌԴ նախագահն իր հայտարարությունն արել է այն կոնտեքստում, որ Սիրիայում կռվելով՝ ՌԴ զինծառայողները առաջին հերթին Ռուսաստանն են պաշտպանել բազմաթիվ ահաբեկչական գործողություններից, ահաբեկիչների՝ Ռուսաստան վերադառնալուց:

«Մեդուզա» լրատվակայքի փոխանցմամբ՝ դեկտեմբերի 27-ին Պետերբուրգի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետում պայթյուն է գրանցվել: Նախնական տվյալներով՝ ինքնաշեն պայթուցիկ է գործի դրվել: Պայթյունի հետևանքով տուժել է 13 մարդ, նրանցից 5-ը ծանր վիճակում են:

Պետերբուրգի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետը՝ պայթյունից հետո. 27.12.2017. Աղբյուրը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»

Պետերբուրգի «Պերեկրյոստոկ» սուպերմարկետը՝ պայթյունից հետո. 27.12.2017. Աղբյուրը՝ «Կոմսոմոլսկայա պրավդա»

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *