Դեկտեմբերի 27-ին Սիրիայում և Իրաքում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հրամանատարի տեղակալ, բրիտանացի գեներալ Ֆելիքս Գիդնին հայտարարել է, որ իրենք «Իսլմական պետության» դեմ գործողություններ չեն անի Սիրիայի «վարչակարգի» վերահսկած տարածքներում՝ դրանք թողնելով սիրիական իշխանություններին: Փոխանցում է Reuters գործակալության բրիտանական ծառայությունը:
Բրիտանական աղբյուրը նշում է, որ ԱՄՆ գլխավորած կոալիցիան նման հայտարարություն տարածում է չնայած նախկինում ԱՄՆ պաշտոնյաների հնչեցրած հայտարարություններին, որ Սիրիայի «վարչակարգը» բավականին թույլ է՝ տարածքները ԻՊ-ից պաշտպանելու համար:
Դատելով բրիտանացի գեներալի հայտարարությունից՝ կոլաիցիայի ուժերը հարցի շուրջ համաձայնության են եկել Ռուսաստանի հետ:
Գեներալ Բիդնին նշում է, որ ներկայում ԻՊ ուժերը շարժվում են դեպի Սիրիայի կառավարության վերահսկած տարածքներ: Անդրադառնալով կոլաիցիայի՝ Սիրիայի և Իրաքի տարածքից դուրս գալուն՝ գեներալը նշում է, որ կգնան «երբ իրենց վերահսկած տարածքնեորւմ ոչնչացնեն ԻՊ-ին»:
Չնայած ավելի վաղ ՌԴ և ԱՄՆ նախագահները նշում էին, որ ԻՊ-ն «ոչնչացվել է»« բրիտանացի գեներալը նշում է, որ չնայած Իրաքի տարածքի ազատագրմանը, և մյուս գործողություններին՝ ԻՊ-ն դեռ չի ոչնչացվել: