Հոմսում խոցվել է Սիրիայի ՌՕՈւ Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ

Ըստ սիրիական ընդդիմադիր աղբյուրների՝ դեկտեմբերի 26-ին Սիրիայի Համա նահանգի հյուսիսում գրոհայինները դյուրակիր ԶՀՀ-ով խոցել են կառավարական ուժերի Լ-39 ուսումնամարտական ինքնաթիռ:

Ըստ տարածված տեղեկությունների՝ ինքնաթիռը օդ էր բարձրացել Համայի օդանավակայանից և հյուսիսում մարտական գործողություններ իրականացնելիս խոցվել է: Նշվում է, որ օդաչուն՝ կապիտան Բասեմ Ղոսնը զոհվել է:

Հրապարակվել է նաև տեսագրություն, որտեղ  ԶՀՀ-ն հիշեցնում  է խորհրդային կամ ռուսաստանյան դյուրակիր ԶՀՀ-ների օրինակներին, սակայն բարդ է ասելը թե իրականում կոնկրետ ինչ տեսակի է: (Օրինակ՝ կարող է լինել  «Ստրելա-2» կամ «Ստրելա-3»:)

[Թարմացում] Սոցցանցերում հայտնում են, որ ինքնաթիռը խոցել են  հյուսիսկորեական դյուրակիր HT-16PGJ ԶՀՀ-ից, որը ամենայն հավանականությամբ հենց «Ստրելայի» հյուսիսկորեական տարբերակն է: Հարկ է նշել, որ HT-16PGJ ԶՀՀ-ներ Սիրիայում նկատվել էին դեռ 2013-ին:

Սիրիական պետական «ՍԱՆԱ» լրատվական գործակալությունը դեկտեմբերի 27-ին հայտնել է Հոմսի հուսիսարևմտյան հատվածում բախումների մասին, սակայն ինքնաթիռի խոցման վերաբերյալ կառավարական ուժերի կողմից դեռևս պաշտոնական մեկնաբանություն չկա:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *