Զորակոչին ընդառաջ Մովսես Հակոբյանը եղել է հանրապետական հավաքակայանում

Դեկտեմբերի 26-ին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանն այցելել է Հանրապետական հավաքակայան, անցկացրել շարային ստուգատես` տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները, գործընթացում ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը:Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ԳՇ պետի այցը եղել է 2018թ. հունվարի 8-ին մեկնարկող ձմեռային զորակոչին ընդառաջ: Նա տվել է համապատասխան ցուցումներ և հանձնարարականներ:

Գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանին ներկայացրել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, բուժզննման սենյակներում, նաև ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում ստեղծված պայմանները, վիճակահանության ընթացակարգի մանրամասները, ինչպես նաև «Ես եմ» ծրագրի և զորակոչիկներին տրվող արտոնությունների նոր ձևաչափի շրջանակում կատարված աշխատանքները:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *