Դեկտեմբերի 26-ին ստորագրել են ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության և Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի միջև համագործակցության պլանը: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ կայքը:
Պլանը ստորագրվել է ՀՀ ԱԻՆ ՓԾ տնօրեն, գեներալ-մայոր Մ. Ղազարյանի և Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի զորամասի հրամանատար գնդապետ Ելկանովի կողմից:
Համագործակցության պլանով նախատեսված է ապահովել
- տարերային և տեխնածին արտակարգ իրավիճակների ծագման կամ ծագման վտանգների մասին ազդարարում և տեղեկատվության փոխանակում,
- համատեղ ուսումնավարժությունների անցկացում,
- վթարավերականգնողական փրկարարական աշխատանքների կազմակերպում,
- արտակարգ իրավիճակներում տուժածների կենսագործունեության ապահովման միջոցառումների իրականացում:
Համագործակցության պլանի խնդիրներից է նաև քիմիական, կենսաբանական և ճառագայթային վարակների ենթարկված տարածքների բացահայտումը, սանիտարական միջոցառումների, արտակարգ իրավիճակներից հետո վերականգնողական միջոցառումների համատեղ իրականացումը և այլն: