Տարտուսի և Հմեյմիմի ՌԴ ռազմաբազաներում ձևավորվում են մշտական զորախմբեր

Դեկտեմբերի 26-ին Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայի ռուսաստանյան բազաներում՝ Տարտուսի ռազմածովային բազայում և «Հմեյմիմ» ավիաբազայում, սկսվել են ռուսաստանյան մշտական զորախմբերի ձևավորման գործընթացները:Փոխանցում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը:

«Անցած շաբաթ գերագույն գլխավոր հրամանատարը հաստատել է Տարտուսում և Հմեյմիմում տեղեկայման հիմնական կետերի կառուցվածքն ու անձնակազմը: Մենք սկսել ենք այնտեղ մշտական զորախմբերի ձևավորման աշխատանքները», — հայտարարել է Շոյգուն:

ՌԴ պաշտպանության նախարարը նաև նշել է, որ անցած շաբաթ ավարտել են Սիրիայում գտնվող ռուսաստանյան զորախմբի հիմնական մասի, այդ թվում նաև ավիացիայի և այլ տեխնիկայի դուրսբերումը:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 11-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պաշտպանության նախարարությանը հրահանգել է սկսել Սիրիայի տարածքից ռուսաստանյան զինուժի դուրսբերումը: Այս մասին Պուտինը հայտարարել է Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա այցելության ընթացքում։ Այնուհետև ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ արդեն սկսել են դուրս բերվել:

Ռուսաստանը իր ավիախումբը տեղակայել է Սիրիայում դեռևս 2015-ի սեպտեմբերից։ Ռուսաստանյան ավիացիան մասնակցում է ռազմական գործողություններին՝ աջակցելով Սիրիայի կառավարական բանակին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *