Թուրքիայում «գյուլենականության մեղադրանքով» ևս 23 զինծառայող է ձերբակալվել

Դեկտեմբերի 26-ին Թուրքիայի մի շարք նահանգներում Ֆեթուլլա Գյուլենի «կառույցի անդամ լինելու» մեղադրանքով ձերբակալվել է զինված ուժերի ևս 23 գործող զինվորականի: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Դատախազությունը ընդհանուր առմամբ լիազորել է ձերբակալել 32 զինծառայողի, ևս 9 հոգու հայտնաբերման գործողությունները դեռևս շարունակվում են: Բոլոր ձերբակալվածները ենթասպաներ են:

Ձերբակալվածները մեղադրվում են ամերիկաբնակ ազգությամբ թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլնեի հետ կապ ունենալու և 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի մեջ մասնակցություն ունենալու համար:

Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերից հեռացվել և ձերբակալվել են բազմաթիվ զինծառայողներ։ Ձերբակալություններն ու զինվորականների դատավարությունը շարունակվում են մինչ այժմ։

Ձերբակալություններից ու հեռացումներից հետո զինված ուժերում և այլ կառույցներում զինծառայողների պակաս է նկատվում։ Չնայած Թուրքիայի իշխանությունները հայտարարում են ուժային կառույցները նոր զինծառայողներով համարելու մասին, այնուամենայնիվ դեռևս առկա է հատկապես սպաների և ռազմական օդաչուների պակաս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *