Թուրքիայի արևելյան Կարս նահանգում՝ Կարս-Արդահան ավտոճանապարհին, զինվորականների տեղափոխող մեքենան բախվել է բեռնատարի, ինչի հետռևանքով վիրավորվել է ժանդարմերիայի հրամանատարության 7 զինծառայող: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Վիրավորված զինծառայողներից մեկը ենթասպա է, 2-ը պրոֆեսիոնալ սերժանտ, 4-ը շարքային զինծառայողներ: Զինծառայողները տեղափոխվել են հիվանդանոց:
Ըստ աղբյուրի՝ նրանք ծառայություն են իրականացնում Կարսի Արփաչայ գավառի ժանդարմերիայի հրամանատարությունում:
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 8-ին Վան նահանգից Հաքքարի երթի ընթացքում կողաշրջվել է Թուրքիայի ԶՈւ 3 միավոր «Քիրփի» զրահամեքենա: Մեքենաների անձնակազմից 15 զինծառայող վիրավորվել էր:
Նշենք, որ պատերազմական և ճգնաժամային իրավաիճակներում աճում է նաև ոչ մարտական կուրուստների, վթարների թվաքանակը:
Ներկայում Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում շարունակվում են ուժայինների և «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների բախումները: Կարս նահանգում ևս այդ բախումները ժամանակ առ ժամանակ ինտենսիվանում են: