Ֆրանսիայի դեսպանությունը երկրաշարժի ռիսկերին դիմակայելու վարժանք կկազմակերպի

Շաբաթ օրը՝ հունիսի 8-ին, ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը և ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարությունը կկազմակերպեն երկրաշարժի վտանգներին դիմակայելու ուսումնավարժանք։

Վարժանքներին կմասնակցեն Երևանի հյուսիս-արևմտյան թաղամասերի՝ ազգությամբ ֆրանսիացի քաղաքացիները:

Ըստ նախապես համաձայնեցված սցենարի՝ մասնակիցների հավաքվելու են երկու վայրում, իրականացվելու են ֆրանսիական տարրական դպրոցի տարհանման հակահրդեհային վարժանք, երթևեկության համար ոչ պիտանի դարձած հիմնական երթուղիների այլընտրանքային ուղիների ընտրություն և քաղաքացիական պաշտպանության պատասխանատուների կողմից շարասյուների ուղեկցում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *