ՀՀ-ում կստեղծվի կիբերանվտագության կենտրոն

Կիբերսպառնալիքները կանխարգելելու, կանխելու և դրանց դեմ հակազդման մեխանիզմներ մշակելու, կիբեռանվտանգության արդյունավետ համակարգ ձևավորելու համար կստեղծվի կիբեռանվտանգության կենտրոն։

ՀՀ կառավարության «Կիբերանվտանգության ռազմավարությունը հաստատելու մասին» արձանագրային որոշման նախագիծը հրապարակվել է e-draft.am կայքում:

Կիբերանվտագության կենտրոնը լինելու է առանձնացված կառույց:

Կիբերանվտանգության կենտրոնի հիմնական գործառույթներն են լինելու.

  • կիբերանվտանգության միասնական և անհատական՝ ըստ ոլորտային նշանակության ռազմավարության և քաղաքականության մշակման ու համակարգման,
  • կիբերանվտանգության կանխարգելման գործընթացների աուդիտի և համակարգման,
  • պետական մարմիների հետ աշխատանքների փոխկապակցության ապահովման և մասնագիտական խորհրդատվության տրամադրման,
  • կրթական գործընթացների կազմակերպման,
  • միջազգային փորձի ուսումնասիրման և տեղայնացման աշխատանքների իրականացումը:

Նախագծի մեջ նշվում է, որ տարիների ընթացքում այս ոլորտում տարբեր գերատեսչությունների կողմից իրականացվել է որոշակի գործունեություն, ընդունվել են տեղեկատվական անվտանգության առանձին ուղղությունները կանոնակարգող հայեցակարգային և իրավական փաստաթղթեր, այդուհանդերձ կիբեռանվտանգության ոլորտը պահանջում է հստակ կանոնակարգում:

Կիբեռանվտանգության կենտրոնը կարող է ստեղծվել 2 տարբերակով.

  • ՀՀ կառավարությանը կից մարմնի տեսքով՝ իր աշխատակազմով, գույքով, կանոնադրությամբ և պետական բյուջեով նախատեսված հատկացումների հիման վրա:
  • Արդեն իսկ գործող պետական մարմնի կամ պետական մարմնի կողմից ստեղծված կազմակերպության (հիմնադրամի) վերամիավորման շրջանակներում:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *