Դեկտեմբերի 23-ին Արցախի ղեկավար Բակո Սահակյանն այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին և կենցաղային պայմաններին. Հայտնում է «Արցախ Պրեսս» գործակալությունը:
Զորամասեր այցի ընթացքում Արցախի ղեկավարն անցկացրել է ընդլայնված խորհրդակցություն այնտեղ իրականացվող և նախատեսվող ծրագրերի շուրջ:
Բակո Սահակյանը կարևորել է հարավային հատվածում իրականացվող ռազմավարական ծրագրերը և աշխատանքների պատշաճ իրականացման համար կոնկրետ հանձնարարականներ է տվել շահագրգիռ մարմինների ղեկավարներին:
- Արցախի ղեկավարը հարավային զորամասեր այցի ընթացքում աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել
- Բակո Սահակյանն այցելել է Արցախի հարավային զորամասեր