Ստանայում ընթացող Սիրիայի հարցով 8-րդ բանակցությունների ընթացքում քննարկվել է նաև Սոչիում հունվարին «համասիրիական կոնգրեսի» անցկացման հարցը: Թեև մեկ օր առաջ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը վստահեցրել էր, որ կմասնակցեն Սիրիայի բոլոր ուժերը՝ Թուրքիան արգելափակել է քրդերի մասնակցությունը: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը:
Աստանայում սիրիական հակամարտության հարցով բանակցություններն անցկացվում են Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի նախաձեռնությամբ:
Դեկտեմբերի 21-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ բանագնաֆ Ստեֆան Դե Միստուրային հայտնել էր, որ Սոչիում սիրիական համակարտության քննարկմանը կմասնակցեն տեղի բոլոր ազգությունները, ուժերը:
Այսօր քրդերը Սիրիայում բավականին լուրջ ազդեցություն ունեն, այդ թվում՝ տարածքային: Քրդերը վերահսկում են Սիրիայի հյուսիսային շրջանների զգալի մասը: Թուրքիան մշտապես խոչընդոտում է բանակցային գործընթացին քրդերի մասնակցությունը, ինչը զգալիորեն ցածրացնում է սիրիական հակամարտության ամբողջական լուծման ուղղությամբ ցանկացած քայլի իրականացում: