«Էրեբունի» ավիաբազայի ՌԴ ԶՈւ օդաչուները թռիչքներ են արել ՄիԳ-29 կործանիչներով

Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ռուսաստանյան ավիախմբի ՄիԳ-29 կործանիչները պլանային վարժանքների շրջանակներում  մարտեր են վարել պայմանական հակառակորդի ինքնաթիռների դեմ։ Այս մասին դեկտեմբերի 22-ին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը։

ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներ

ՀՀ-ում ՌԴ ռազմաբազայի ՄիԳ-29 կործանիչներ

Վարժանքների ընթացքում ինքնաթիռների անձնակազմերը մշակել են համատեղ գործողություններ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների հետ, հետ են մղել պայմանական հակառակորդի ավիացիոն հարձակումը։

Ընդհանուր առմամբ օդաչուները կատարել են շուրջ 30 պլանային թռիչք, որոնց ներգրավվել է շուրջ 50 միավոր ցամաքային և ավիացիոն տեխնիկա, ավելի քան 150 զինծառայող։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *