Դեկտեմբերի 22-ին Թուրքիայում «Գյուլենական կառույցի» անդամ լինելու մեղադրանքով ձերբակալվել է ժանդարմերիայի հրամանատարության 15 գործող և նախկին զինվորական: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Ձերբակալվածներից 12-ը գործող զինվորականներ են, 3-ը թոշակի անցած զինվորականներ: Անկարայի դատախազությունը ընդհանուր առմամբ լիազորել էր ձերբակալել 16 մարդու: Նախկինում ծառայությունից հեռացված ևս մեկ զինվորականի հայտնաբերման աշխատանքները շարունակվում են:
Ձերբակալվածները մեղադրվում են ամերիկաբնակ ազգությամբ թուրք իսլամական քարոզիչ Ֆեթուլլա Գյուլնեի հետ կապ ունենալու և 2016-ի հուլիսի ռազմական հեղաշրջման փորձի մեջ մասնակցություն ունենալու համար:
Թուրքիայում 2016-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո զինված ուժերից հեռացվել և ձերբակալվել են բազմաթիվ զինծառայողներ։ Ձերբակալություններն ու զինվորականների դատավարությունը շարունակվում են մինչև այժմ։
Ձերբակալություններից ու հեռացումներից հետո զինված ուժերում և այլ կառույցներում զինծառայողների պակաս է նկատվում։ Չնայած Թուրքիայի իշխանությունները հայտարարում են ուժային կառույցները նոր զինծառայողներով համարելու մասին, այնուամենայնիվ դեռևս առկա է հատկապես սպաների և ռազմական օդաչուների պակաս։