ՄԱԿ-ում երկրների մեծագույն մասը ԱՄՆ-ին հորդորել են չեղարկել Երուսաղեմի հարցով որոշումը

Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում քվերակության է դրվել Երուսաղեմի հարցով Թուրքիայի և Եմենի առաջ քաշած բանաձևը: Դրանով կոչ է արվում առոչինչ ճանաչել ԱՄՆ նախագահի՝ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումը: Բանաձևն ընդունվեց ձայների ճնշող մեծամասնությամբ: Այս մասին հայտնում է ՄԱԿ-ի կայքը:

Երուսաղեմի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքները

Երուսաղեմի հարցով ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քվեարկության արդյունքները

Բանաձևին կողմ է քվեարկել 128 երկիր, այդ թվում նաև Հայաստանը, Ռուսաստանը, Ադրբեջանը ևն:

Դեմ քվերակել է ընդամենը 9 երկիր՝ ԱՄՆ, Իսրայել, Հոնդուրաս, Գվատեմալա, Նաուրու, Միկրոնեզիա, Մարշալյան կղզիներ, Պալաու, Տոգո: Վրաստանը, Ուկրաինան և մի քանի երկիր առհասարակ քվեարկությանը չեն մասնակցել, իսկ 35 երկիր էլ ձեռնպահ է քվեարկել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ն ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդում արգելափակել էր այս բանաձևը: Դրանից հետո Թուրքիան այն բերեց ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում քվերակության: Սակայն, ի տարբերություն ԱԽ որոշումների, Ասամբլեայի որոշումներն իմպերատիվ չեն և առաջարկի կարգավիճակ ունեն:

Հավելենք, որ քվեարկությունից առաջ անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել էր, որ բանաձևին կողմ քվեարկող երկրներին կարող են դադարեցնել ֆինանսական օգնություն ցուցաբերել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ անմիջապես Երուսաղեմի հարցով ԱՄՆ նախագահի ընդունած որոշումից հետո, հարցի շուրջ զրուցել էինք ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանի հետ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *