Դեկտեմբերի 20-ին ՌԴ ռազմական ակադեմիաներից մեկում սպանվել է Ադրբեջանի ԶՈւ կուրսանտ: Սպանողը ևս նույն ակադեմիայում ուսանող Ադրբեջանի ԶՈւ կուրսանտ է: Այս մասին հայտնում է ռուսաստանյան «Ֆոնտանկա» լրատվակայքը:
Ըստ աղբյուրի՝ Սանկտ Պետերբուրգի «Միխայելովսկի ռազմահրետանային ակադեմիայում» ուսանող Ադրբեջանի ԶՈւ առաջին կուրսի կուրսանտները վիճել են: Արդյունքում դեկտեմբերի 20-ի երեկոյան ակադեմիայի լվացքատանը կուրսանտներից մեկը դանակահարել է մյուսին:
Սպանվածը 17 տարեկան էր: Սպանողը ոստիկանության բաժանմունքում է, հարուցվել է քրեական գործ: