ԱՄՆ-ն և Իրաքը բանակցում են ԻՊ-ին հաղթելուց հետո ամերիկյան զորքերը թողնելու համար

 Միացյալ Նահանգները և Իրաքը ակտիվացրել են բանակցությունները Իրաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման պարտությունից հետո ամերիկյան զինուժը պահպանելու համար: Այս մասին հայտնում է USA Today պարբերականի կայքը:

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ

Իրաքի Մոսուլ քաղաքում ԻՊ դեմ գործողություններին ներգրավված ԱՄՆ բանակի հատուկ ջոկատայիններ

Ըստ աղբյուրի՝ ԱՄՆ պաշտոնյաները հայտնել են, որ Նահանգները և Իրաքը դեռևս չեն որոշել, թե ԱՄՆ-ն որքան և ինչ տեսակի զորքեր է թողնելու Իրաքում: Ըստ պաշտոնյաների՝ երկարաժամկետ տեղակայման վերաբերյալ որևէ պայմանավորվածություն չկա կողմերի միջև:

Իրաքում ԱՄՆ նախկին դեսպան Ջեյմս Ջեֆֆրին հայտարարել է, որ ամերիկյան զինուժի առաքելությունը նույն է լինելու ինչ ներկայում, այսինքն ԱՄՆ զորքերը շարունակելու են մարզել իրաքյան զորքերին և օգնել հետախուզության և վերահսկողության հարցում:

Հիշեցնենք, որ ըստ ԱՄՆ պաշտպանության նախարարության (Պենտագոն) հրապարակած տվյալների՝ Իրաքում Նահանգներն ունի 8892 զինծառայող:

Իրաք Ակտիվ անձնակազմ Ազգային գվարդիա/Պահեստային Քաղաքաց. / Ընդ.
Բանակ 4918 533 185
ՌԾՈւ 396 45 12
Ծովային հետևակ 1296 26 4
Օդուժ 792 123 17
Ազգային գվարդիա / այլ 0 763 13
Ընդհանուր 7402 1490 9123

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *