ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի ծովային հետևակը վարժանքներ է անում Դաղստանում

Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի ծովային հետևակի ինժեներ-սակրավորները Դաղստանի «Սկորպիոն» զորավարժարանում անցկացվող վարժանքների ընթացքում մշակում են ականների հետ աշխատելու հմտություններ: Այս մասին հայտնել է ՌԴ ՊՆ կայքը:

Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի ստորաբաժանումները դեսանտի իջեցմամբ զորավարժությունը

Կասպյան նավատորմիղի ծովային հետևակի ստորաբաժանումները դեսանտի իջեցմամբ զորավարժությունը

Վարժանքների ընթացքում ռազմական ինժեներները սովորում են ինժերական հետախուզություն իրականացնելու միջոցներն ու մեթոդները, ականապատ դաշտում ծանոթանում են ականազերծման աշխատանքներ անող խմբի աշխատանքներին:

Ըստ Աստաֆևի՝ զինծառայողների հիմնական խնդիրն է ծանոթանալ հակադեսանտային ականների տեսակներին, որոնք տեղադրվում են ափամերձ շրջաններում և հիմնականում ուղղված են դեսանտային նավերի և լողացող ռազմատեխնիկայի դեմ:

Զինծառայողները ականազերծման աշխատանքների իրականացման համար օգտագործում են ականների հայտնաբերման հատուկ սարքավորումներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *