Ստամբուլում «ԻՊ-ին աջակցելու մեղադրանքով» 45 մարդ է ձերբակալվել

Դեկտեմբերի 21-ին Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանության) ահաբեկչության դեմ պայքարի ստորաբաժանումները Ստամբուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ կապ ունենալու մեղադրանքով ձերբակալել են 45 մարդու: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի Էրզրում և Բուրսա նահանգներում ձերբակալվել է «Իսլամական պետությանը» աջակցելու մեջ կասկածվող 61 մարդ. հոկտեմբեր 2017թ.

Թուրքիայի Էրզրում և Բուրսա նահանգներում ձերբակալվել է «Իսլամական պետությանը» աջակցելու մեջ կասկածվող 61 մարդ. հոկտեմբեր 2017թ.

Բոլոր ձերբակալվածները այլ պետությունների քաղաքացիներ են: Ըստ աղբյուրի՝ նրանք պատրաստվել են «Իսլամական պետության» անունից ահաբեկչական գործողություններ իրականացնել Թուրքիայում:

Դեկտեմբերի 20-ին Թուրքիայի Էսքիշեհիր նահանգում ԻՊ-ի հետ կապ ունենալու մեղադրանքով ևս 10 օտարեկրացի է ձերբակալվել:

Նշենք, որ Սիրիայում և Իրաքում պարտություն կրելուց հետո ԻՊ զինյալների մնացած հատվածները փորձում են դուրս գալ այդ երկրներից։ Նրանց համար հիմնական տարանցիկ ուղիներից մեկը Թուրքիան է։ Միևնույն ժամանակ թուրքական մի քանի ԶԼՄ-ներում տեղեկություններ են տարածվում, որ ԻՊ զինյալները պատերազմական գոտիներից Թուրքիա անցնելու, այնտեղից էլ իրենց երկրներ վերադառնալու համար 3000 ամերիկյան դոլար գումար են վճարում թուրքական կողմին:

Ավելի վաղ՝ հոկտեմբերին, սիրիական մերձընդդիմադիր, Լոնդոնում տեղակայված «Մարդու իրավունքների սիրիական դիտարան» (Syrian Observatory for Human Rights) կազմակերպությունն իր հերթին հայտնել էր, որ «Իսլամական պետության» տասնյակ դաշտային հրամանատարներ հազարավոր դոլարներ են վճարում Թուրքիայի տարածք անցնելու համար:

Ամերիկյան հետազոտական կենտրոններից մեկի այս տարվա հոկտեմբերին հրատարակած զեկույցի տվյալներով՝ Սիրիայում և Իրաքում կռվող «Իսլամական պետության» զինյալներից շուրջ 5600-ը վերադարձել են իրենց երկրներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *