ՌԴ ԶՈւ հետախույզները Աբխազիայում ոչնչացրել են պայմանական հակառակորդի ճամբարը

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում տեղակայված ռազմաբազայի հետախուզական ստորաբաժանումները երկօրյա վարժանքների ընթացքում ոչնչացրել են պայմանական հակառակորդի՝ լեռնաանտառային տեղանքում քողարկված ճամբարը։ Այս մասին դեկտեմբերի 20-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ցաբալ» զորավարժարանում զինծառայողները ՍԲՌ-5 հետախուզության կայանի միջոցով հայտնաբերել են պայմանական հակառակորդի գտնվելու վայրը, կոորդինատները  փոխանցել հրամանատարական կենտրոն և անցել հարձակման։

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազա

Աբխազիայում տեղակայված ռուսական ռազմաբազայի զինծառայողները

Զինծառայողները շրջապատել են պայմանական հակառակորդի ճամբարը և ոչնչացրել նրանց։ Մարտականին մոտ պայմաններ ստեղծելու համար օգտագործվել են իմիտացիոն միջոցներ։

Ընդհանուր առմամբ վարժանքներին ներգրավվել են շուրջ 300 զինծառայող, 50 միավոր զինտեխնիկա, այդ թվում ՝ «Վինտորեզ» դիպուկահար հրացաններ, «Պեչենեգ» գնդացիրներ, ԱԿ-74 ավտոմատներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *