Վրացի 6 զինծառայող է զոհվել Աֆղանստանում

Հունիսի 6-ին՝ երեկոյան, Վրաստանի ԶՈՒ միացյալ շտաբի պետ Իրակլի Ձնելաձեն հայտարարել էր, որ Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) կազմում ծառայող վրացի 6 զինվոր է զոհվել։

Ձնելաձեն մանրամասնել է, որ Աֆղանստանի Հիլմենդ նահանգում մահապարտ ահաբեկիչը վրացական ռազմաբազայում բեռնատար մեքենա է պայթեցրել. զոհվել է 6 վրացի զինծառայող, վիրավորվել՝ 9-ը։ Երկրի նախագահ Միխայիլ Սաակաշվիլին և Դաշինքի՝ Կովկասում և Կենտրոնական Ասիայում լիազոր ներկայացուցիչ Ջեյմս Ապատուրայը ցավակցություններ են հայտնել միջադեպի առնչությամբ։

Վրաստանում հունիսի 7-ը սգո օր է հայտարարված. երկրի ամբողջ տարածքում այսօր խոնարհվելու են պետական դրոշները։

Նշենք, որ վրացի խաղաղապահներն Աֆղանստանում՝ Անվտանգության աջակցության միջազգային ուժերիի ուժերի կազմում, առաքելություն են իրականացնում 2009-ի օգոստոսից: Աֆղանստանում ծառայում է 1545 վրացի զինվոր. մինչ օրս այստեղ տարբեր պատճառներով զոհվել է վրացի 29 զինծառայող:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *