Ուկրաինայում վիրավորվել է «Վրացական լեգիոնի» 8 մարտիկ

Դեկտեմբերի 18-ին Ուկրաինայի Սվետլոդարսկ քաղաքում հրետանային կրակից տուժել են «Վրացական լեգիոնի» մարտիկներ։ Վիրավորվել է ութ վրաստանցի մարտիկ, որոնցից վեցը Վրաստանի քաղաքացի են, երկուսը՝ Ուկրաինայի։ Այս մասին իր ֆեսյբուքյան էջում հայտնել է «Վրացական լեգիոնի» հրամանատար Մամուկա Մամուլաշվիլին։

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայում վրաստանցի կամավորների հետ

Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սաակաշվիլին Ուկրաինայում վրաստանցի կամավորների հետ

Ուկրաինայում Վրաստանի դեսպանի տեղեկությունների համաձայն՝ հինգը թեթև վիրավոր են, մեկը՝ համեմատաբար ծանր։ Մյուս երկու մարտիկի ճակատագրերի մասին դեսպանը ոչինչ չի հայտնել։ Բախումը եղել է Լուգանսկի մատույցներում, տուժածները տեղափոխվել են Խարկովի հոսպիտալ։

Նկատենք, որ 2014-2016 թվականների ընթացքում հայտնի է դարձել Ուկրաինայում զոհված Վրաստանի առնվազն ութ քաղաքացու անուն։ Սակայն վրացական ԶԼՄ-ները նշում են միայն յոթի մասին, քանի որ զոհվածներց Շալվա Բուխաիձեն կռվել է պրոռուսական աշխարհազորայինների կողմից:

Նշենք, որ Ուկրաինայի տարածքում ընթացող հակամարտությանը ակտիվորեն ներգրավված են նաև Վրաստանի քաղաքացիները՝ ստեղծելով այսպես կոչված կամավորական «Վրացական լեգիոնը», որն արդեն մտել է Ուկրաինայի ԶՈւ կազմի մեջ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *