Դեկտեմբերի 19-ից 22-ը Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև ռազմական սուրհանդակային փոստային կապի բնագավառում համագործակցության համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի վերջնական քննարկման նպատակով Հայաստան կայցելի ՌԴ պաշտպանության նախարարության փորձագետների աշխատանքային խումբը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը։
Նշենք, որ Հայաստանում սուրհանդակային կապն ապահովում է ՀՀ ազգային անվտանգության բնագավառում լիազորված պետական կառավարման մարմնի համապատասխան կառուցվածքային ստորաբաժանումը։