Միլլի Մեջլիսում մայիսի 24-ին պատգամավոր Էլման Մամեդովն իր ելույթում հայտնել է, որ Ադրբեջանում Արցախյան պատերազմի վետերաններին հատկացված օգնությունը չնչին է՝ կոչ անելով խորհդարանին այս խնդիրը պահել ուշադրության կենտրոնում:
Նշենք, որ Ադրբեջանում Արցախյան պատերազմի վետերանների թվի՝ մասնավորապես նրանց «վետերանի վկայականի» հարցը հաճախ է դառնում թեժ քննարկումների առարկա:
Որոշ պատգամավորներ և պաշտոնյաներ կարծում են, որ սխալ է «վետերանի վկայական» տալ և օժանդակություն նշանակել այն մարդկանց, ովքեր ժամանակին մի քանի օրով «գործուղղմամբ» եղել էին ռազմաճակատում: Պաշտոնյաների մի զանգված էլ հակված է այն տեսակետին, որ բոլոր կռվածներն էլ պետք է համարվեն Արցախյան պատերազմի մասնակից՝ անկախ ռազմաճակատում անցկացրած օրերի քանակից:
Հավելենք, որ պատերազմի մասնակիցներին «վետերանի վկայականը» ժամանակին տրվում էր ԱՀ ՊՆ ենթակա զինկոմիսարիատների կողմից: Այդ ժամանակ բացառիկ չէին այն դեպքերը, երբ վետերանի վկայականը տալիս էին անուղղակի ճանապարհներով:
Քննարկման լուրջ թեմա է նաև Ադրբեջանում պատերազմի վետերաններին օգնություն հատկացումն ու դրա չափը:
Ըստ ՊՆ հասարակության հետ կապերի բաժնից ստացված տվյալների՝ ներկայումս վետերաններին հատկացվող օգնությունը 33 ադրբեջանական մանաթ (շուրջ 17,500 ՀՀ դրամ) է:
Նախարարության պաշտոնական տվյալներով՝ Արցախի պատերազմի վետերանների թիվը ներկա դրությամբ 49,892 է: Սրանից բացի՝ ևս 3574 մարդ որպես օտար երկրների տեղային հակամարտություններին և զորամիավորումների կազմում ռազմական գործողություններին մասնակցած անձինք, որպես նախկին ԽՍՀՄ ԶՈՒ, Ազգային անվտանգության կոմիտեի, ՆԳՆ մասնագետ և խորհրդական՝ ամսական 33 մանաթ օգնություն է ստանում:
Պարզվեց, որ անցած տարվա համեմատությամբ՝ Ադրբեջանում նվազել է Արցախյան պատերազմի վետերանների թիվը: 2012-ին նախարարության տվյալներով՝ այն 50, 978 էր:
Մեկ տարվա ընթացքում՝ արդեն 2013-ին, վետերանների թիվը նվազելով հասել է 49, 892-ի:
Ընդ որում, թվի նվազեցման պատճառներն անհայտ են և կարոտ լուրջ հետաքննության։
ադրբեջաներենից թարգմանեց Վահան Տեր-Մելքոնյանը