Իրանում Թեհրանի ԻՀՊԿ կորպուսներից մեկի նոր հրամանատար է նշանակվել

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հրամանատար, գեներալ-մայոր Մոհամմադ Ալի Ջաֆարիի հրամանով Թեհրան նահանգի «Սեյեդ ալ-Շոհադա» կորպուսի հրամանատար է նշանակվել գեներալ Մոհամմադ Շահչերաղին։ Այս մասին դեկտեմբերի 18-ին տեղեկացնում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը։

Շահչերաղին մինչ այս զբաղեցրել է Իրանի Սեմնան և Մազանդարան նահանգների ԻՀՊԿ զորքերի հրամանատարի պաշտոնը։ Նոր պաշտոնում  նա փոխարինել է գեներալ Ալի Նասիրիին։

Գեներալ Մոհամմադ Շահչերաղին

Գեներալ Մոհամմադ Շահչերաղին

ԻՀՊԿ-ն առանձին կորպուսներ ունի Իրանի բոլոր նահանգներում։ Թեհրանում ԻՀՊԿ կորպուսներն են «Մոհամմադ ռասուլ Ալլահը» և «Սեյեդ ալ-Շոհադան»։

2017թ. ամռանը Ալի Ջաֆարիի հրամանով «Մոհամմադ ռասուլ Ալլահ» կորպուսի հրամանատար էր նշանակվել գեներալ Մոհամմադ Ռեզա Յազդին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *