ՌԴ ԶՈւ-ն կստեղծի ՌՕՈւ և ՀՕՊ նոր բանակ Հեռավոր Արևելքում

ՌԴ ՌԾՈւ Խաղաղօվկյանոսյան նավատորմի ծովային ավիացիան և հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները կմիավորվեն նոր բանակում: Բանակի կազմավորման գործընթացը սկսվելու է 2018-ից: Շտաբը տեղակայվելու է Կամչատկայում: Այս մասին դեկտեմբերի 18-ին հայտնել է ռուսաստանյան Известия թերթը՝ հղում անելով ՌԴ ՊՆ-ին:

Ստեղծվելիք բանակում կներգրավվի առնվազն երկու դիվիզիա՝ ավիացիոն և ՀՕՊ: Փոփոխությունները կվերաբերեն նաև ավիացիայի կառուցվածքին, ավիաբազաների փոխարեն նախատեսվում է վերականգնել գնդերը և դիվիազիաները:

Ըստ ՌԴ Պետդումայի պաշտպանության հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Յուրի Շվիտկինի՝ նոր բանակը կազմավորվում է ՌԴ զինված ուժերի զարգացման շրջանակներում:

«Այստեղ գնահատվում են բոլոր բաղադրիչները. և քաղաքական իրավիճակը, և այլ երկրների ռազմական բաղադիչը, և այն վտանգները, որոնք կարող են առաջանալ Ռուսաստանի դեմ դրսից:

Այսինքն այդ ուղղություններով մենք ուժեղացնում ենք խմբավորումները, որոնք անհրաժեշտության դեպքում հարկավոր են ագրեսիան հետ մղելու համար», — հայտարարել է Շվիտկինը «ՌԻԱ-ի» հետ հարցազրույցում:

Ռազմական խմբավորման հիմքը կկազմեն ՌԴ օդուժի 317-րդ ավիացիոն գունդը և ՀՕՊ 53-րդ դիվիզիան:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *