ՊԲ ստորաբաժանումները «ձախողել են հակառակորդի պլանները». մարտական կրակով զորավարժություն

Դեկտեմեբր 13-ին ՊԲ «Տիգրանակերտ» զորավարժարանում զորամասերից մեկի ստորաբաժանումն անցկացրել է գումարտակային մարտավարական զորավարժության եզրափակիչ փուլը։ Այն ուղեկցվել է մարտական հրաձգությամբ։  Այս մասին հայտնի է դառնում ՊԲ «Գոյամարտ» հեռուստանախագծի դեկտեմբերի 16-ի թողարկումից։

Պայմանական մարտադաշտում պաշտպաանվող ստորաբաժանումների առջև խնդիր է դրվեծ կասեցնել հակառակորդի հարձակումը, կազմակերպել ամուր պաշտպանություն, որից հետո, օգնության եկած ուժերի հետ անցնելով հակագրոհի, ձախողել հակառակորդի պլանները։

Զորավարժությանը ներգրավված գումարտակի հրամանատարը հայտնել է, որ անձնակազմը գործել է և կատարել է առաջադրված խնդիրները անհրաժեշտ մակարդակով։ Անձնակազմն ուսուցանվել է, արդյունքները դրական են։

Արդյունքների վերլուծությունից պարզ է դարձել, որ «զինծառայողները իրականացրել են բավականին արդյունավետ կրակային խոցում, գործել մարտավարական առումով ճշգրիտ և կոլեկտիվ ուժերով հասել առաջադրված բոլոր նպատակներին»։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *