Հայաստանում տեղակայված Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայում սկսվել է հակաօդային պաշտպանության զենիթային և զենիթահրթիռային ստորաբաժանումները մարտական կրակի վարման պատրաստության վարժանքները: Այս մասին դեկտեմբերի 18-ին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:
Մարտական պատրաստության դասընթացը և գործնական պարապմունքները տևելու են մեկ ամիս:
Գործնական պարապմունքները և ՀՕՊ-ի ստորաբաժանումների մարտական կրակով վարժանքներն անցկացվելու են Կամխուդ և Ալագյազ բարձրլեռնային զորավարժարաններում:
Ս-300Վ, «Բուկ-Մ1-2», «Ստրելա-10» և «Շիլկա» համակարգերի հաշվարկների մեկամսյա անհատական պատրաստության վարժանքներին մասնակցելու է ավելի քան 200 զինծառայող, ներգրավվելու է ավելի քան 100 միավոր ռազմական տեխնիկա:
Վարժանքների ավարտին յուրաքանչյուր զինծառայող մարտական հերթապահություն անցնելու իրավունք ստանալու համար պետք է կրակի մեծ արագությամբ շարժվող, փոքր թիրախների ուղղությամբ: