2017 թվականի պատրաստության պլանի համաձայն ՊԲ միավորումներում և զորամասերում մեկնարկել են ընթացիկ ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ամփոփիչ ստուգումները։
Ստուգումներն անցկացրել են բանակի հրամանատարի տեղեկալների ղեկավարած հանձնաժողովները։ Այս մասին հայտնի է դառնում ՊԲ «Գոյամարտ» հեռուստանախագծի դեկտեմբերի 16-ի թողարկումից։
Նշվում է, որ նման միջոցառումները նպատակ ունեն գնահատել նշված ժամանակահատվածում կատարված աշխատանքները մարտական պատրաստության, ստորաբաժանումների ներդաշնակման, զորքերի ծառայության և կարգապահության և առհասարակ մարտական պատրաստականության այլ բնագառավառների գծով։
Ստուգումները մեկնարկել են անձնակազմի շարային ստուգատեսով, որի ընթացքում հանձնաժաողովների անդամները գնահատել են զինծառայողների շարային կեցվածքն ու պարտականություններրի տիրապետելու աստիճանը, կցագրված զենքերի վիճակը, անհրաժեշտ պարագաների և փաստաթղթերի առկայությունը և դրանց համապատասխանությունը ներկայացվող պահանջներին։
ՊԲ շտաբի պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը նշել է, որ հիմնական նպատակն է ստուգել, որոշել մարտական պատրաստականության աստիճանը, զորամասը ինչպես է իրականացնում պատրաստականության բոլոր միջոցառումները բերելով իրեն բարձր մարտական պատրատության աստիճանների, ստուգել զորամասի իր վրա դրված խնդիրները կատարելու ունակությունները։
Գեներալ-մայորի խոսքով՝ ստուգումներն իրականացվում են հիմնական մարտական պատրաստության առարկաներից։