Թուրքիայի ժանդարմերիան կտրուկ ավելացնում է կին սպաների և ենթասպաների քանակը

Թուրքիայի ժանդարմերիայի (PKK-ի դեմ պայքարի համար ստեղծված ներքին զորքեր) պետի հրամանով 2018 թ. կին սպաների և ենթասպաների քանակը հասցվելու է ընդհանուրից 10 տոկոսի: Ներկայում կա 828 կին սպա և ենթասպա, իսկ 2018-ին պետք է լինի շուրջ 8 հազար: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:

Թուրքիայի ժանդամերիայի կին զինծառայող

Թուրքիայի ժանդամերիայի կին զինծառայող. Աղբյուրը՝ «Անադոլու»

Կին սպաները և ենթասպաները պետք է անցնեն «կոմանդոսների» հատուկ պատրաստություն: Նրանք նույնպես հիմնականում կներգրավվեն «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ ռազմական գործողություններում:

Ըստ հրապարակված տվյալների՝ ներկայում ժանդարմերիայում կա հետևյալ քանակով կին սպա և ենթասպա.

  • 52 սպա,
  • 776 ենթասպա:

Ժանդարմերիայի հրամանատար, բանակի գեներալ Արիֆ Չեթինի հրամանով հաջորդ տարում յուրաքանչյուր 100 թեկնածուից 10-ը պարտադիր պետք է կին լինի:

Հիշեցնենք, որ 2016 թ. ռազմական հեղաշրջման փորձից հետո մեծ թվով սպաներ և ենթասպաներ էին հեռացվել ոչ միայն Թուրքիայի բանակից, այլև՝ ժանդարմերիայից: Չի բացառվում, որ սա ուղղված է նաև սպաների ու ենթասպաների պակասը որոշակիորեն լրացնելուն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *