5 տարվա ընթացքում Ռուսաստանը 7 ՌՏԿ կգործարկի

Ռուսաստանում մինչև 2018 թվականը մարտական հերթապահության կհանձնվիի 7 ռադիոտեղորոշիչ սարք, որոնք կարողանում են ահազանգել հրթիռային հարձակումների մասին։

Նյութ

«Ռիա Նովստիի» տեղեկացմամբ՝ այս մասին հայտարարել է Վլադիմիր Պուտինը ՌԴ ԶՈւ Կենտրոնական հրամանատարական կետ այցելության ժամանակ։ Ըստ նրա՝ դա հնարավորություն կտա ամրապնդել անվտանգության երաշխիքները, ընդ որում ամենակարևոր ուղղություններով։
Ներկայիս սպառազինության ծրագրով Ռուսաստանը նախատեսում է կառուցել նոր տեսակի «Վորոնեժ» ռադիոտեղորոշիչ սարք, որն ի վիճակի կլինի հայտնաբերել բալիստիկ, աերոդինամիկ և տիեզերական թիրախներ մինչև 6 հազար կիլոմետր հեռավորությամբ։

Այս պահին մարտական հերթապահություն են իրականացնում 4 այդպիսի կայաններ։ Բացի այդ շարունակվում է երկրորդ հերթի ռադիոտեղորոշիչ սարքի կառուցումը Կալիլինգրադի և Իրկուտսկի մարզերում։ ՌԴ Պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խոսքով այն կկառուցվի մինչև 2014 թվականի վերջ։
Նոր «Վորոնեժ» տեսակի համակարգերով նախատեսվում է փոխարինել սովետական «Վոլգա», «Դարյալ», «Դնեստր» տիպի համակարգերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *