Ստեղծվել է զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմում-բողոքների քննարկման հանձնաժողով

ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2017 թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

Զորակոչի վերաբերյալ քաղաքացիների դիմումները և բողոքները քննող հանձնաժողովը: Լուսանկարը ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի

Զորակոչի վերաբերյալ քաղաքացիների դիմումները և բողոքները քննող հանձնաժողովը: Լուսանկարը ՀՀ ՊՆ «Հայ Զինվոր» պաշտոնաթերթի. (արխիվ)

Հանձնաժողովի նախագահ է նշանակվել պաշտպանության նախարարի խորհրդական Գեղամ Հարությունյանը:

Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն Մոսկովյան 5 հասցեում գտնվող հասարակական խորհրդի աշխատավայրում՝ երկուշաբթի և հինգշաբթի օրերին, ժամը 10:00-ից: Առաջին նիստը կկայանա 2017 թ. դեկտեմբերի 20-ին:

Դիմում-բողոքներն ընդունվում են շաբաթվա բոլոր աշխատանքային օրերին: Հանձնաժողովի նիստերը բաց են լրատվամիջոցների համար: Տեղեկությունների համար կարող եք զանգահարել 010 523482 հեռախոսահամարով:

Ավելացնենք, որ արդեն մի քանի տարի է, ինչ յուրաքանչյուր զորակոչից առաջ և ընթացքում ստեղծվում են նմանատիպ հանձնաժողովներ։

Հիշեցնենք, որ ՀՀ նախագահ, ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանը նոյեմբերի 2-ին ստորագրել էր զինված ուժերի զորակոչ և զորացրում անցկացնելու մասին հրամանագիրը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *