Թուրքիայի ժանդարմերիան և ոստիկանությունը Atak հարվածային ուղղաթիռներ կստանան

Թուրքիայի ժանդարմերիան (հիմնականում PKK-ի դեմ գործողությունների համար ստեղծված ներքին զորքեր) և ոստիկանությունը կհամալրվեն թուրք-իտալական համատեղ արտադրության T-129 Atak հարվածային ուղղաթիռներով: Ժանդարմերիան կստանա 18, իսկ ոստիկանությունը՝ 9 նման ուղղաթիռ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ

Թուրքիայի ԶՈւ Տ-129 «Աթաք» հարվածային ուղղաթիռ

Ըստ նույն տեղեկության՝ Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի համար կհավաքեն ոչ թե 59, այլ արդեն 86 միավոր նման ուղղաթիռ:

Ըստ թուրքական կողմի պաշտոնական տվյալների՝ մինչ օրս ցամաքային զորքերի սպառազինությունը համալրվել է 25 միավոր «Աթաք» հարվածային ուղղաթիռով:

T-129 Atak հարվածային ուղղաթիռի ՄՏԲ.

  • Թռիչքի առավելագույն արագությունը՝ 269 կմ/ժ,
  • Առավելագույն բեռնատարողությունը՝ 1200 կգ,
  • Թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 6 կմ,
  • Գործողության իրականացման առավելագույն բարձրությունը՝ 3 կմ
  • Մեկ լիցքավորմամբ հաղթահարվող տարածությունը՝ 561 կմ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *