ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայում ավիացիայի ներգրավմամբ մարտավարական վարժանքներ են սկսել

Հայաստանում տեղակայված ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի  102-րդ ռազմաբազայի զինծառայողները սկսել են հատուկ մարտավարական պարապունքներ անցկացնել: Ներգրավված են մոտոհրաձգային, տանկային, հրթիռային, զենիթահրթիռային, հետախուզական, ինժեներական ստորաբաժանումները, որոնք ավիացիայի աջակցությամբ վարժանքներ են անցկացնում «Ալագյազ» զորավարժարանում: Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը:

Հատուկ մարտավարական վարժանքներին մասնակցում են 500 զինծառայող և ավելի քան 100 միավոր հատուկ զինտեխնիկա, այդ թվում նաև ՄիԳ-29 կործանիչներ, Մի-8ՄՏ բազմանպատակային և Մի-24Պ հարվածային ուղղաթիռներ, անօդաչու թռչող սարքեր: Պարապմունքները եռօրյա են:

Զինծառայողները պարապմուքների ընթացքում մշակում են մարտավարական պատրաստության, զրահափոխադրիչներ վարելու, շարժվող և անշարժ թիրախներին հրազենային զինատեսակներից և մարտական մեքենաների և տանկերի սպառազինություններից կրակելու նորմատիվներ:

Հիմնական նպատակը զինծառայողների մարտական պատրաստականության և  գործողությունների մշակումն է: Կիրառվել են նաև «Ազարտ», «Ստրելեց» հետախուզման, կապի և կառավարման համալիրներ։

 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *