Իրանի իսլամական հանարապետությունում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանը դեկտեմբերի 12-ին հանդիպել է այդ երկրի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար, բրիգադային գեներալ Ամիր Հաթամիին: Այս մասին տեղեկացնում է Հայաստանի արտգործնախարարության մամուլի ծառայությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերություններին, տարածաշրջանային իրադարձություններին վերաբերող հարցեր։ Անդրադառնալով Արցախյա հակամարտությանը՝ կողմերը կարևորել են դրա խաղաղ կարգավորման անհրաժեշտությունը։
Հանդիպմանը դեսպան Թումանյանը գոհունակություն է հայտնել պաշտպանության ու անվտանգության բնագավառում հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակի կապակցությամբ:
Նշենք, որ Ամիր Հաթամին Իրանի պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնում է 2017-ի օգոստոսից։