ԻՀՊԿ ռազմածովային ուժերը համալրվել են Լա-8 երկկենցաղ ինքնաթիռներով

Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) ռազմածովային ուժերը համալրվել են Ռուսաստանից ստացած 4 միավոր Լա-8 երկկենցաղ ինքնաթիռներով: Ինքնաթիռների ներկայացման պաշտոնական արարողությունը անցկացվել է Բանդարաբասում, դեկտեմբերի 13-ին: Այս մասին տեղեկացնում է իրանական «Ֆարս» լրատվական գործակալությունը:

Ինքնաթիռներն օգտագործվելու են հետախուզության, պարեկության, որոնողափրկարարական գործողությունների և այլ նպատակներով:

Լա-8 երկկենցաղ ինքնաթիռ. Իրանի ԶՈւ

Լա-8 երկկենցաղ ինքնաթիռ. Իրանի ԶՈւ

Լա-8 ինքնաթիռներ ձեռք բերելու պայմանագիր Իրանն ու Ռուսաստանը կնքել են 2011թ. դեկտեմբերին: Պայմանագրով Իրանին պետք է մատակարարվեր 5 միավոր ինքաթիռ: Ինքնաթիռներից մեկն Իրանում վթարվել էր փորձարկումների ժամանակ՝ 2012-ի հուլիսին:

Լա-8 ինքնաթիռները շահագործվում են 2004 թվականից: Ինքնաթիռների Լա-8Ս մոդիֆիկացիայի առավելագույն արագությունը 275կմ/ժ է, թռիչքի հեռավորությունը՝ 1200կմ, թռիչքի առաստաղը՝4500մ:

Լա-8 երկկենցաղ ինքնաթիռ. Իրանի ԶՈւ

Լա-8 երկկենցաղ ինքնաթիռ. Իրանի ԶՈւ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *