Աֆղանստանում թալիբների հետ բախումներում 14 ուժային է սպանվել

Դեկտեմբերի 14-ին Աֆղանստանի հարավային Հելմանդ նահանգում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման հետ բախումներում սպանվել է անվտանգության ուժերի առնվազն 14 ծառայող։ Այս մասին հայտնել է Հիլմենդի նահանգապետը, փոխանցում է աֆղանստանյան Tolo News հեռուստաընկերության կայքը։

Ըստ նահանգապետի՝ ուժայինները Հելմանդում հատուկ գործողություններ են իրականացրել թմրանյութերի վաճառքով զբաղվողների դեմ, երբ «Թալիբան»  խմբավորման զինյալները հարձակվել են նրանց վրա։

Աֆղանստանում իրադրությունը վերջին ամիսներին կրկին վատթարացել է: «Թալիբան» խմբավորումը հարձակումներ է իրականացնում մեծ քաղաքներում, բացի այդ մեծացել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման ազդեցությունը:

Նշենք, որ հարձակումների հետևանքով ժամանակ առ ժամանակ կորուստներ են լինում նաև Աֆղանստանում ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» միջազգային առաքելության մասնակցող երկրների զինված ուժերում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *