Իրանի ցամաքային զորքերի ավիացիան զորավարժություն է արել Սպահան նահանգում

Իրանի բանակի ցամաքային զորքերի ավիացիան Սպահան նահանգում որոնողափրկարարական թեմայով զորավարժություն է անցկացրել։ Այս մասին դեկտեմբերի 13-ին տեղեկացնում է իրանական «Դեֆապռես» լրատվակայքը։

Զորավարժությանը ներգարվվել են CH-47 Chinook, Bell-214 ուղղաթիռներ։

Իրանի բանակի ցամաքային ավիացիայի զորավարժություն

Իրանի բանակի ցամաքային ավիացիայի զորավարժություն

Զորավարժությանը խաղարկվել են որոնողափրկարարական գործողություններ ջրում և ցամաքում, այդ թվում ՝ ծովում վթարված ուղղաթիռի օդաչուին օգնության ցուցաբերում, ծովային մարտերին մասնակցող ուժերին աջակցում, հետախուզություն։

Հիշեցնենք, որ ավելի վաղ բուժօգնության տրամադրման և որոնողափրկարարական թեմայով զորավարժություն էին անցկացրել Իրանի բանակի ցամաքային զորքերը։

CH-47 Chinook ուղղաթիռը Իրանի բանակի ցամաքային ավիացիայի զորավարժության ժամանակ

CH-47 Chinook ուղղաթիռը Իրանի բանակի ցամաքային ավիացիայի զորավարժության ժամանակ

Իրանի բանակի ցամաքային ավիացիայի զորավարժություն

Իրանի բանակի ցամաքային ավիացիայի զորավարժություն

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *