ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի ծովային հետևակը կրակային վարժանքներ է արել

Ռուսաստանի ԶՈւ Կասպյան նավատորմի ծովային հետևակի ստորաբաժանումները Աստրախանի շրջանում տեղակայված զորավարժարանում կրակային վարժանքներ են արել ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներով։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ կայքը։

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի ծովային հետևակի զինծառայողները կրակել են ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներից

ՌԴ ԶՈւ Կասպյան նավատորմի ծովային հետևակի զինծառայողները կրակել են ԲՏՌ-82ԱՄ զրահափոխադրիչներից

Մինչև կրակային վարժանքները, զորավարժարանում ծովային հետևակի անձնակազմի պաստրաստության համար տեսական դասընթացներ են անցկացվել։ Զինծառայողները ծանոթացել են անվտանգության կանոններին, զենքի ու զինամթերքի նշանակությանը և կառուցվածքին։

Գործնական պարապմունքների ժամանակ զինծառայողները սովորել են տեղանքի ռելիեֆից կախված մարտական դաշտում տեղաշարժվելու տարբեր միջոցներ, մշակել են դիրքերի քողարկման, թիրախի հեռավորության ճշգրտման և անշարժ ու շարժական թիրախների ուղղությամբ կրակ վարելու հմտություններ։

Զինծառայողները պայմանական հակառակորդի կենդանի ուժի և զրահատեխնիկայի դեր կատարող թիրախներին կրակել են 30 մմ-ոց  2Ա72 ավտոմատ թնդանոթներից և 7,62 մմ-ոց Կալաշնիկովի գնդացիրներից։ Ծովային հետևակի զինծառայողները կրակային վարժանքներ են արել նաև ԱԳՍ-17, ՌՊԳ-7 նռնականետներով և «Կորդ» գնդացիրներով։

Ընդհանուր առմամբ, վարժանքներին ներգրավվել են ավելի քան 400 զինծառայող և մոտ 30 միավոր ռազմական տեխնիկա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *