Թուրք-քրդական բախումներ Սիրիայի հյուսիսում. Կողմերը մեղադրում են միմյանց

Դեկտեմբերի 13-ին՝ կեսօրվա ժամերին, Սիրիայի քրդերի «Ժողովրդական ինքնապաշտպանության ուժերից» (YPG) հայտնել են, որ թուրքերը փորձել են Քոբանիի ուղությամբ հարձակման անցնել. Քրդերը կանխել են, սպանվել է 2 թուրք զինծառայող: Թուրքերը պնդում են, որ քրդերը կրակել են սահմանին պատ կառուցող քաղաքացիականների վրա, վիրավորվել է մեկ աշխատող:

Քրդական կողմից հայտնում են, որ իրենք հետ են մղել հարձակման փորձը, բացի սպանված երկու զինծառայողից նաև թուրքական զրահատեխնիկա է ոչնչացվել:

YPG-ի մամուլի ծառայությունը նաև հրապարակել է տեսանյութ, որի մեկնաբանությունում նշվում է, որ տեսանկարահանվել է հենց ոչնչացված զինտեխնիկայի պայթյունը:

Քրդական կողմի տվյալներով՝ իրենք կորուստներ չունեն:

CNN հեռուստաընկերության թուրքական ծառայության կայքն իր հերթին հայտնում է, որ քրդական ուժերը կրակել են Քոբանիի մոտ՝ Սիրիայի հետ սահմանին պատ կառուցող թուրք աշխատողների վրա, վիրավորվել է մեկ քաղաքացիական:

Առայժմ միջադեպի հետ կապված այլ մանրամասներ չկան: Թուրքական կողմը ռազմական բախումների վերաբերյալ տեղեկությունները չի դեռ չի հաստատել:

Սիրիայում թուրք-քրդական հակասությունների մասին մանրամասն կարող եք ծանոթանալ հետևյալ հոդվածում՝

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *