ԱՄՆ Կոնգրեսում ներկայացվել է Վրաստանին Javelin համալիրների վաճառքն արգելող օրինագիծ

Դեկտեմբերի 12-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերություների հանձանժողովի քննարկմանն է ներկայացվել Վրաստանին Javelin հակատանկային հրթիռային համալիրների և հրթիռների վաճառքի նկատմամբ արգելք սահմանելու մասին օրինագիծ: Բանաձևը ներկայացրել է իշխող հանրապետական կուսակցության կոնգրեսական:  Օրինագիծը հրապարակվել է ԱՄՆ Կոնգրեսի կայքում:

Javelin հակատանկային հրթիռային համալիր

Javelin հակատանկային հրթիռային համալիր

ԱՄն հանրապետական կոնգրեսական Փոլ Ռենդը բանաձևի նախագիծը ներկայացրել է դեկտեմբերի 7-ին: Երկու անգամ ընթերցվելուց հետո այն փոխանցվել է Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովին:

Բանաձևով առաջարկվում է մերժել Վրաստանին 410 միավոր Javelin հակատանկային հրթիռ և 72 միավոր արձակման կայան վաճառելու մասին որոշումը:

Համաձայն ԱՄՆ-ում գործող ընթացակարգի՝ եթե Կոնգրեսը հավանություն տա բանաձևին և ԱՄՆ նախագահն էլ վավերացնի՝ ապա Վրաստանին այդ համակարգերը չեն վաճառվի: Դրա հավանականության մասին առայժմ վաղ է խոսել:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 20-ին ԱՄՆ պետքարտուղարությունը հավանություն էր տվել Վրաստանին Javelin համալիրներ վաճառելու մասին որոշմանը: Այն ուժի մեջ մտնելու համար պետք է ընդունվի ԱՄՆ Կոնգրեսում:

Հավելենք, որ Փոլ Ռենդը իր թեկնածությունն էր առաջադրել 2016 թ. ԱՄՆ նախագահական ընտրություներում Հանարապետական կուսակցությունից մասնակցելու համար, բայց ներթեկնածուական պայքարում պարտվել էր:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *