Դեկտեմբերի 11-ին Ադրբեջանում մահացել է ավտովթարում վիրավորված 4 զինծառայողներից մեկը

Դեկտեմբերի 9-ին Ադրբեջանի Շեքիի շրջանում ավտովթարի հետևանքով մահացել էր 4 ուղևոր, ենթադրաբար, քաղաքացիական, ևս 4-ը՝ զինվորականներ, վիրավորվել էին: Դեկտեմբերի 11-ին նրանցից մեկը հոսպիտալում մահացել է: Մյուս երեքը դեկտեմբերի 11-ի դրությամբ հոսպիտալում էին: 

Ադրբեջանական Virtual.az լրատվակայքի տվյալներով՝ ավտովթարում գլխի շրջանում ծանր վիրավորվել և Բաքվի հոսպիտալում մահացել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող, 1994 թ. ծնված Հեյդարով Մեհեմմեդ Գալիբ օղլուն (Məhəmməd Qalib oğlu Heydərov):

Մահացած զինծառայողը Սալյանի շրջանի բնակիչ էր, որտեղ էլ հուղարկավորվել է:

Վիրավորված երեք զինծառայողները՝ Բաղիրով Մուրադ (Murad Bağırov), Ղասիմլի Էլվին (Elvin Qasımlı) և Ռեշադ Ասլանլըն (Rəşad Aslanlı) տեղափոխվել էին Գյանջայի (Գանձակ) զինվորական հոսպիտալ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *