Այսօր՝ հունիսի 6-ին, նստացույց անող Ազատամարտիկների խորհուրդը մոտավորապես 200 հոգանոց երթ կազմակերպեց դեպի Կառավարության շենք, որտեղ այդ ժամին նիստն էր։ Ինչպես Ռազմինֆոյի հետ զրույցում ասաց Կարեն Մելիքբեկյանը, նրանց ոչ ոք չի խանգարել։
«Վարչապետի օգնականը դուրս եկավ մեզ փոխանցելու, որ Տիգրան Սարգսյանը մեկ օր ժամանակ է խնդրում պատրաստվելու համար»,-նշեց ազատամարտիկ Մելիքբեկյանը։
Ազատամարտիկները դրանից հետո վերադարձան Ազատության հրապարակ, իսկ վաղը վարչապետը կընդունի Ազատամարտիկների խորհրդի անդամներին։ Նրանց փոխանցմամբ՝ դեռևս պարզ չէ, թե քանի հոգով ու ովքերով կգնան։
Ազատության հրապարակում է նաև Կարին ազգային պարի համույթի ղեկավար, ազատամարտիկ Գագիկ Գինոսյանը։ Մեզ հետ զրույցում նա նշեց, որ խնդիրը առաջին հերթին ազատամարտիկների, մանավանդ հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքների արժանապատիվ ապրելն է։
«Վաղուց պետք է կանոնակարգվի խնդիրը, լուծում ստանա։ Ազատամարտիկի համար ոչ թե 20-30 տոկոս թոշակի բարձրացումն է, այլ սեփական արժանապատվությունն է առաջնահերթ։ Կարևոր է Կառավարության դիրքորոշումը, արդյոք նրանք այս հարցից «պրծնելու» ցանկությամբ ինչ-ինչ հարցեր կլուծեն, թե կմտահոգվեն սերունդ դաստիարակելու լուծումով։
Եթե նրանց կողմից նման մոտեցում լինի շատ-շատ բաներ կփոխվեն։ Խնդիրը երկուստեք է, պետք է մեր պահանջը հստակ ձևակերպվի ու պատասխանն էլ գոհացուցիչ լինի։»- նշեց Գագիկ Գինոսյանը։
Տեսանյութն ու լուսանկարները՝ Ռազմինֆոյի։
Վոլոդյա Ավետիսյանի հարցազրույցի տեսագրությունը.