ՀՀ ՊՆ-ում քննարկել են սահմանամերձ մարզերում բժշկական հաստատությունների վերակազմակերպման հարցեր

Դեկտեմբերի 12-ին ՀՀ ՊՆ-ում ամփոփվել են պաշտպանության, առողջապահության, տարածքային կառավարման նախարարների հրամանով ստեղծված՝ Գեղարքունիքի, Տավուշի, Սյունիքի մարզերում բժշկական կազմակերպությունների, ՀՀ ՊՆ Զանգեզուրի կայազորային հոսպիտալի ու Բերդի առանձին բժշկական ջոկատի վերակազմակերպման գործընթացը:  Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ կայքը:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ:

ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է միջգերատեսչական հանձնաժողովի նիստ

Կողմերը քննարկել են վերակազմակերպման գործընթացն ապահովելու նպատակով ստեղծված համատեղ աշխատանքային խմբի գործունեության արդյունքները։ Խումբը ստեղծվել է նախարարների համատեղ հրամանով:

Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը, շահագրգիռ գերատեսչությունների և մարզպետարանների ներկայացուցիչներ։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են բժշկական հաստատությունների վերակազմակերպման արդյունքում ձևավորվող կազմակերպությունների հնարավոր կառուցվածքների վերաբերյալ առաջարկներ, քննարկվել են բժշկական օգնության և սպասարկման որակի, ծավալների, մատչելիության, կադրային ռեսուրսների բաշխվածության, տեխնիկական հագեցվածության, ամբողջական գործընթացի արդյունավետության վերաբերյալ մի շարք հարցեր։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *