ՌԴ ԶՈւ հրետանավորները Աբխազիայում խոցել են պայմանական հակառակորդի տանկերը

Ռուսաստանի ԶՈւ հարավային ռազմական շրջանի՝ Աբխազիայում տեղակայված հրետանային ստորաբաժանումները վարժանքների ընթացքում «ոչնչացրել են» պայմանական հակառակորդի տանկերը։ Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 60 միավոր զինտեխնիկա, այդ թվում նաև՝ հրթիռային համակարգեր:  Այս մասին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

«Նագվալաու» զորավարժարանում հրետանավորները 122մմ Դ-30 հուբիցներով և 120մմ «Սանի» ականանետներով խոցել են պայմանական հակառակորդի զրահատեխնիկան նմանեցնող ավելի քան 40 թիրախ։

«Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգ

«Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգ

Պայմանական հակառակորդի կոորդինատները հրետանավորներին են փոխանցվել ԱԹՍ-ներով և «Ստրելեց» հետախուզման, կապի և կառավարման համալիրի միջոցով։

Վարժանքների ընթացքում զինծառայողները հանձնել են նաև ավելի քան 50 նորմատիվ՝ տեղանքի հետախուզման, թիրախների հայտնաբերման շուրջ։

Վարժանքներին ներգրավվել է ավելի քան 60 միավոր զինտեխնիկա, այդ թվում՝ «Գռադ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, «Ակացիա» ինքնագնաց հրետանային համակարգեր,  շուրջ 500 զինծառայող, այդ թվում՝ կապավորներ, հետախույզներ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *